Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Նաիրի ԲԱԴԱԼՅԱՆ. Հանգստացեք, դուք տիեզերքի պորտալարը չեք

Նաիրի ԲԱԴԱԼՅԱՆ. Հանգստացեք, դուք տիեզերքի պորտալարը չեք
20.05.2014 | 13:10

Հայկական թերթերի հրապարակումների ու ֆեյսբուքի ստատուս-քոմենթների «գեոպոլիտիկ վերլուծություններում» մի գաղափար է որպես կենտրոնական շրջանառվում, թե իբր աշխարհի հզոր երկրներն ու գործուն ուժերը քնում-արթնանում են միայն մի բացառիկ ցանկությամբ` ինչպես Հայաստանի գլխին մի նոր փորձանք բերեն:
Հարգելիդ իմ չորրորդ պատանեկություն ապրող թռի-վռի տղաներ և աղջիկներ, հանգստացեք, դուք տիեզերքի պորտալարը չեք, դուք այդքան կարևոր չեք: Իսկ ձեր բոլոր փորձանքները ինքներդ եք բերում ձեր գլխին` ձեր իսկ խելքից:

Դիտվել է՝ 1626

Մեկնաբանություններ